ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Գտեք մեկ տարբերություն

Գտեք մեկ տարբերություն
12.04.2024 | 06:58

Այ՛ ողորմելիներ, գոնե տարբեր տեքստեր ներկայացնեիք ու չապացուցեիք, որ գրել են` տվել ձեռքներդ ու ասել են՝ մեկդ կարտասանի ԱԺ ամբիոնից, իսկ մյուսդ էլ՝ գրառում կանի:

Հակաեկեղեցական, աղանդավորների քարոզը տարածող Նիկոլին ծառայող այս «կենդանիներից» այլ բան սպասել պետք չէր:

Ավելին՝ սա շատ լավ է...

Որքան ամոթ և խայտառակություն կլիներ, եթե սրանք հանկարծ գովեին ՀԱԵ-ն ու մեր հոգևորականներին:

Ի դեպ, կարծում եմ, որ սրանց ու մյուս ՔՊ-իստների համար Նիկոլը նաև «կաթողիկոս» է...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ